Բաքվում հրդեհ է բռնկվել բեռնատար նավում

16:22 • 07.06.12

Բաքվի Խաթայինի շրջանում այսօր հրդեհ է բռնկվել AZEKO ադրբեջանա-ամերիկյան համատեղ ընկերությանը պատկանող, 1912թ.-ի արտադրության բեռնատար տանկերում:

 

Ինչպես հայտնում է Trend գործակալությունը` վկայակոչելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը, վերանորոգման մեջ գտնվող նավում հրդեհի տարածման պատճառ են դարձել մազութի մնացորդները: Հրդեհն ընդգրկել է 200 քառակուսի մետր տարածք: