Արտաշատի զբոսայգում 10-ամյա երեխան օդամղիչ հրացանով անզգուշությամբ կրակել է 51-ամյա կնոջը

13:37 • 07.06.12

 

Հունիսի 6-ին, «Ասեկոսե.ամ» ինտերնետային կայքում հրապարակում է տեղադրվել, որ Արտաշատի զբոսայգու հրաձգարանում մի երիտասարդի կրակոցից կոտորակը խրվել է այդ պահին զբոսայգում գտնվող կանանցից մեկի մարմնի մեջ: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից:


Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունիսի 1-ին, ժամը 18.00-ի սահմաններում, զբոսայգու տարածքում գտնվող հրաձգարանում, երբ 10 տարեկան անհայտ երեխան օդամղիչ հրացանով կոտորակ է կրակել, անզգուշության հետևանքով կոտորակը դիպել է 1961 թ. ծնված Անյա Բաբայանի աջ ձեռքին և պատճառել վնասվածք:


Ա. Բաբայանից ընդունվել է հաղորդում և տրվել դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է հետաքննություն: