Վրացի զինվորին սպառնում է 4-6 տարվա ազատազրկում` ամերիկուհու հետ այլասերված սեքսով չզբաղվելու համար
Վրաստանի Գորիի շրջանի 22-ամյա զինվորին (անունը չի նշվում) սպառնում է 4-6 տարվա ազատազրկում` ամերիկյան Քանզաս նահանգից Վրաստան այցելած անգլերենի 27-ամյա ուսուցչուհու հետ այլասերված սեքսով չզբաղվելու համար, հայտնում է vz.ru-ն` վկայակոչելով Ambebi.ge-ին:
Զինվորի պաշտպան Ֆրիդոն Մագրաձեն պատմել է, որ ուսուցչուհին դիմել է ոստիկանություն ու բողոքել, որ զինվորը հրաժարվել է իր հետ այլասերված սեքսով զբաղվել: «Այս կինն առաջինն է այլասերված կապի մեջ մտել զինվորի հետ, իսկ հետո նույնը պահանջել է նրանից, սակայն երբ վերջինս մերժել է, դիմել է ոստիկանություն»,-պատմել է պաշտպանը` հավելելով, որ գործն արդեն փոխանցվել է դատարան, սակայն իր պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչում:
Մագրաձեն նշել է, որ ամերիկուհին դատի է տվել զինվորին` ապահովագրական փոխհատուցում ստանալու նպատակով: Սակայն «մերժված» կինն այս հայտարարությունը չի մեկնաբանել:









