Սիրիայում ևս մեկ արյունահեղ միջադեպ է տեղի ունեցել. 100 զոհ, որից՝ 20 կին, 20 երեխա
Ավելի քան 100 մարդ է սպանվել Սիրիայում: Ընդդիմադիր «Սիրիական ազգային խորհուրդ» կազմակերպության ներկայացուցիչ Մոհամեդ Սերմենիի խոսքով, խաղաղ բնակչության դեմ հաշվեհարդար է իրականացվել Սիրիայի կառավարական ուժերի կողմից երկրի կենտրոնական մասում գտնվող Համա քաղաքի մերձակայքում, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը` հղում կատարելով «Ֆրանս փրեսս» գործակալությանը:
Ընդդիմադիրները պնդում են, որ կատարվածը հաշվեհարդար է, որը կատարել է սիրիական բանակը:
«Հարյուր մարդ է սպանվել Ալ-Քուբեյր և Մաարզաֆ գյուղերում: Սպանվածների մոտ մոտ 20 կին և 20 երեխա կան», - ասել է Սերմենին գործակալության հետ զրույցում:









