Վանի քաղաքապետը ձերբակալվել է

14:49 • 07.06.12

Թուրքիայի հատուկ ծառայությունները այսօր «Քրդական համայնքների միության» (KCK) գործի շրջանակներում քուրդ ահաբեկիչների հետ կապ ունենալու մեղադրանքով ձերբակալել են Վանի քաղաքապետին, ով քրդամետ «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության անդամ է:
 

Նույն գործի շրջանակներում ևս 3 քաղաքապետ է ձերբակալվել:

Լայնածավալ գործողության ընթացքում քաղաքապետերի, ավագանու անդամների և կուսակցության ղեկավարների տներում հետախուզական աշխատանքներ են իրակացվել: Վանի քաղաքապետ Քայան ձերբակալվել է  իր աշխատասենյակում :
 

Հիշեցնենք, որ KCK-ն համարվում է Թուրքիայում ահաբեկչական հռչակված և արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) քաղաքացիական թևը: