Ավտովթարներ՝ հանրապետության տարբեր շրջաններում

10:08 • 08.06.12

Հունիսի 7-ին, ժամը 09.00-ին, Սարալանջի նոր ճանապարհին՝ Սարի Թաղի 2-րդ շարքի թիվ 69 տան մոտ, անհայտ մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բարձրացել մայթ, ինչի հետևանքով 12-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:


Հունիսի 7-ին, ժամը 15.30-ին, Հրազդանի կիրճում` թիվ 73 հասցեում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել մայթեզրի հարակից պարսպին: Մարմնական վնասվածքներ ստացած վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:

 

Հունիսի 7-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 84 հասցեում «Ռենո» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶ- 3221» մակնիշի ավտոմեքենային:
Պատահարի հետևանքով «ԳԱԶ-3221»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:


Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը, հիշյալ գործերով կատարվում է քննություն: