Ալժիրցին ինքնահրկիզվել է, վարորդական իրավունքը վերցնելու պատճառով

16:45 • 08.06.12

Ալժիրցի տղամարդը հրկիզել է իրեն՝ ի նշան բողոքի, երբ ոստիկանը վերցրել է նրա վարորդական իրավունքը, հայտնում է Al Arabiya-ն:

 

Միջադեպը տեղի է ունեցել Մասքարայի շրջանում: Ա.Ա.՝ միայն անվանատառերով ներկայացվող 36-ամյա տղամարդը 3-րդ աստիճանի այրվածքներ է ունեցել, երբ նրան բերել են Օրանի հիվանդանոց, որտեղ նա մահացել է:

 

Ոստիկանը նրա վարորդական իրավունքը վերցրել էր «վտանգավոր ձևով մեքենա վարելու համար»:

 

2011-ի հունվարից ինքնահրկիզումները կանոնավոր բնույթ են ընդունել Ալժիրում՝ խլելով 5 մարդու կյանքը և թողնելով 800 վիրավոր:

 

Հարևան Թունիսում Արաբական գարունը սկսվել էր հենց ինքնահրկիզումով: