Բահրեյնում ցուցարարներին ցրում են գազով և մարտական նռնակներով

23:36 • 08.06.12

Բահրեյնում ընդդիմադիր ցույցերը ճնշելիս ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և մարտական նռնակներ: Այսօր տասնյակ հազարավոր ցուցարարներ թագավորության տարբեր քաղաքներում դուրս են եկել փողոց, հաղորդում է «Իզվեստիա» պարբերականը:


Նոր փողոցային հուզումների համար պատճառ է հանդիսացել հայտնի իրավապաշտպան Նաբիլ Ռաջաբի հերթական ձերբակալությունը:


Հիշեցնենք, որ թագավորությունն արդեն 16 ամիս շարունակ ցնցվում է պարբերական բողոքի ակցիաներից, որոնց սկզբնափուլում՝ 2011թ. փետրվարին, շիա մահմեդականների մեծամասնության ապստամբությունը դաժանորեն ճնշվեց սունի իշխող փոքրամասնության կողմից:


Բահրեյնի կառավարող ռեժիմը բողոքները ճնշում է հարևան պետությունների, մասնավորապես՝ Սաուդյան Արաբիայի օգնությամբ: