Բաքվում տղամարդը բենզին է լցրել քաղաքացիական կնոջ վրա ու այրել նրան
Բաքվի բնակիչը բենզին է լցրել իր քաղաքացիական կնոջ վրա ու այրել նրան, հայտնում է Salam News-ը` վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարարությանը:
Ըստ ՆԳՆ հաղորդագրության` հունիսի 7-ին, Խազարի շրջանի Շուվելյան գյուղում Աղահուսեյն Դադաշովն իր «ՎԱԶ-21015» մակնիշի մեքենայում բենզին է լցրել Իլխամա Խուդոյարովայի վրա: Կինը տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը միջին ծանրության է:
Տղամարդը ձերբակալված է: Պատճառների մասին չի հաղորդվում:









