Բահրեյնում 11-ամյա տղան ձերբակալվել է հակակառավարական ցույցին մասնակցելու համար
Բահրեյնում ոստիկանությունը ձերբակալել է 11-ամյա մի տղայի` հակակառավարական ցույցերին մասնակցելու համար, գրում է Foxnews-ը:
6-րդ դասարանի աշակերտի` Ալի Հասանի, գործով դատական առաջին լսումը տեղի կուենենա գալիք շաբաթ: Նա մեղադրվում է Բահրեյնում մեծամասնություն կազմող շիա մուսուլմանների կողմից իրականացվող ոչ օրինական ցույցերին մասնակցելու համար:
Տղային նույնիսկ թույլ չեն տվել մասնակցել դպրոցի տարեվերջյան քննություններին, ուստի նա ստիպված է եղել «ճաղերի ետևում» հանձնել իր քննությունները:
Հասանի մտերմներն ու ընկերերը մի շարք բողոքի ակցիաներ են կազմակերպել` պահանջելով նրան ազատ արձակել:









