«Բուրանովյան տատիկները» ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ են դարձել
ՌԴ Ներքին գործերի նախարարությունից հայտարարել են, որ ռուսական «Բուրանովյան Տատիկներ» ժողովրդական երգի խմբի անդամներին ճանապարհային ոստիկանության արտահաստիքային աշխատողի գրքույկներ են հատկացվել, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Նշվում է, որ նրանք ճանապարհային անվտանգ երթևեկության քարոզչությամբ կզբաղվեն:
Հիշեցնենք, որ վերջերս կայացած «Եվրոտեսիլ»-ի մրցույթում տատիկները երկրորդ հորիզոնականն էին զբաղեցրել:









