George Bush ավիակրի վրա հրդեհ է բռնկվել
Ամերիկյան Վիրջինիա նահանգի Նորֆոլկ նավահանգստում կայանված George Bush ավիակրի վրա հրդեհ է բռնկվել, հայտնում է «Վեստի»-ն: Զոհերի ու վիրավորների մասին տեղեկություններ չկան: Ստացված տվյալների համաձայն` հրդեհի բռնկման ժամանակ նավում մարդիկ չեն եղել:
Հրդեհն արագորեն մարվել է: Բռնկման պատճառը դեռ հայտնի չէ:
George Bush ավիակիրը պետք է դուրս գար ծով` հինգշաբթի նախատեսված վարժանքներին մասնակցելու համար, սակայն դեպքից հետո դա հետաձգվել է:









