Չինացի վարորդը «գետինն է մտել»...ամբողջ 2 մետրով
Չինաստանի Գուիլին քաղաքի փողոցներից մեկով երթևեկելիս տեղացի վարորդն իր միկրոավտոբուսով երթևեկելիս հանկարծ հայտնվել է 2մ խորությամբ փոսում: Բարեբախտաբար նա ողջ է մնացել, տեղեկացնում է orange.co.uk կայքը, հավելելով, որ բացի նրանից մեքենայում ուրիշ մարդ չի եղել:
Ավելի ուշ պարզվել է, որ ճանապարհի այդ հատվածում հորդառատ անձրևների հետևանքով 6մ լայնությամբ և 2մ խորությաբ ճեղք է բացվել:
«Կարծեցի թե երկրաշարժ է, հողը տակիցս անհետացավ: Պատահարից անհնար էր խուսափել»,- ասել է մեքենայի վարորդը, հավելելով, որ փողոցի այդ հատվածում նախազգուշացնող ցուցանակ չի եղել:









