Ուղեղի ցնցումից հետո ամերիկացին երաժշտական տաղանդ է գտել իր մեջ
ԱՄՆ-ի Դենվեր քաղաքի 40-ամյա բնակիչ Դերեք Ամատոն ուղեղի ցնցում ստանալուց հետո իսկական երժշտական «հանճարի» է վերածվել, գրում է One News Page-ը:
Ուղեղի ցնցում ստանալուց և լսողության մի մասը կորցնելու հետո բեյսբոլի նախկին մարզիչ Ամատոն իր մեջ երաժշտական մեծ տաղանդ է բացահայտել. նա կարողանում է 8 տարբեր երաժշտական գործիքների վրա նվագել, ինչն ի վիճակի չէր անել, նախքան վթարի ենթարկվելը:
Ամատոն պատմել է, որ ապաքինումից որոշ ժամանակ անց ընկերոջ տանը նկատելով դաշնամուրը, անմիջապես վեր է կացել և նույնիսկ առանց նոտաներն իմանալու սկսել նվագել:
«Թեև ես նախկինում երբևէ ոչ մի երաժշտական գործիքի չեմ տիրապետել և առհասարակ նոտաներն էլ չեմ իմացել, սակայն մատներս ինքնաբերաբար շարժվում էին և հիանալի երաժշտություն նվագում»,- ասել է Ամատոն:
Ամբողջ աշխարհում նմանատիպ ընդամենը 30 դեպք է գրանցվել, երբ մարդիկ գլխի հատվածում լուրջ վնասվածք ստանալուց հետո բացառիկ ունակություններն են ցուցաբերել արվեստի և մաթեմատիկայի ոլորտում:









