Դոմինիկյան հանրապետությունում գնացքը բախվել է զբոսաշրջիկների ավտոբուսին. 3 զոհ
Դոմինիկյան Հանրապետությունում ֆրանսիացի զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսին գնացք է հարվածել. Առնվազն 3 մարդ է զոհվել, կա 10 վիրավոր, հայտնում է Associated Press-ը՝ հղում կատարելով տեղի լրատվաիջոցներին:
Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին երկրի արևելյան մասում՝ Սան Դոմինգո մայրաքաղաքից 160 կմ հեռավորության վրա:
Ավտոբուսում 30 ֆրանսիացի զբոսաշրջիկ և 2 տեղացի է եղել, գնացքը բեռներ է տեղափոխել:
Ոստիկանությունը պարզում է վթարի պատճառները:









