Ֆրանսիայում կյանքից հեռացել է Եվրոպայի ամենատարեց բնակչուհին
Ֆրանսիայում 114 տարեկանում կյանքից հեռացել է Եվրոպայի ամենատարեց բնակչուհին` Մարի-Թերեզ Բարդեն, հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը: 1990-ականներից նա բնակվում էր Ատլանտյան Լուարա վարչական շրջանի մեծահասակների տուն-ինտերնատում:
Ընդամենը օրեր առաջ` հունիսի 2-ին, նա տոնել էր իր ծննդյան 114-ամյակը: Եվրոպայի ամենատարեց բնակչուհին ծննդյան տարեդարձը նշել էր իր 90-ամյա որդու ու 58-ամյա թոռան հետ:
Բարդեն (հայրական ազգանունը` Ժեգա) ծնվել է 1898թ.-ին, Լորյան քաղաքում : 1920թ.-ին նա ամուսնացել է ներկարար Լեոն-Ֆրանսուա Բարդեի հետ: Ներկայում կենդանի են նրա 7 թոռները: Նա ունի 6 ծոռ ու նույնիսկ ծոռորդիներ:









