Գերմանացին ջրի տակ շունչը պահել է 22 րոպե և 22 վայրկյան
Գերմանացի ֆրիդայվեր Թոմ Սիտասը ջրի տակ շունչը պահելու նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել, ջրի տակ չշնչելով 22 րոպե և 22 վայրկյան, տեղեկացնում է newsru.ua կայքը:
Չինաստանում 35-ամյա գերմանացին մրցել է նախորդ ռեկորդակիր բրազիլացի Ռիկարդո Բաժիի հետ, ում պատկանում էր Գինեսի ռեկորդը` 20 րոպե և 21 վայրկյան:
Մրցույթից առաջ Սիտասը մոտ 5 ժամ ոչինչ չի կերել, ավելի ուշ նա որոշ ժամանակ գլանակից մաքուր թթվածին է շնչել:
Նշվում է, որ նրա անձնական ռեկորդը, առանց մաքուր թթվածին օգտագործելու դեպքում 10 րոպե և 12 վայրկյան է:









