Հայաստանի գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

18:07 • 08.06.12

Հունիսի 8-ին ժամը 16:00-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվելու է: Այս մասին Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «ՀայՌուսգազարդ» ընկերությանը, որի մամուլի ծառայությունից էլ տեղեկատվությունը փոխանցեցին Tert.am-ին:

Գազամատակարարման դադարի պատճառների մասին նշվում է, որ վրացական ընկերությունը նախատեսում է Ղազախ -Սագուրամո 1000 մմ մայրուղային գազատարի վրա իրականացնել վթարավերականգնողական աշխատանքներ:

ՀայՌուսգազարդ»-ի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը նշեց, որ Հայաստանում «գազամատակարարումը կիրականացվի անխափան և առանց սահմանափակումների՝ ներքին ռեսուրսների հաշվին»: