Աբդուլլահ Գյուլը խոսել է Կովկասում խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունից

17:53 • 08.06.12

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը անդրադառնալով Կովկասում խաղաղության հաստատման անհրաժեշտությանը` խոսել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից:
 

Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, Գյուլը ելույթ է ունեցել Իգդիրում: Նա նշել է, որ Իգդիրը Կովկասի դուռն է համարվել և դիմելով իգդիրցիներին, ասել է. «Դուք պետք է շատ խաղաղ ապրեք: Դրա համար պետք է բռնությունը , անօրինականությունները, ահաբեկչությունը դադարեն: Կրկնում եմ` Կովկասում խաղաղություն պետք է հաստատվի: Մենք դրա համար շատ ենք պայքարում: Այդ պայքարի մի մասից տեղյակ եք, մյուսներից` ոչ»:
 

Գյուլը նաև հայտարարել է, որ երբ «Ադրբեջանի բոլոր հողերն ազատագրվեն», անցյալը կմոռացվի և բոլոր ժողովուրդները միասին դեպի ապագան կընթանան: Գյուլը հույս է հայտնել, որ դրանից հետո Կովկասի ժողովուրդները մի մեծ համայնք կդառնան: