Կենդանի ձուկ կուլ տալը` ասթմայի բուժո՞ւմ (լուսանկարներ)
Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքում տասնյակ հազարավոր հավատացյալներ հավաքվել են մարզադաշում` կենդանի սարդինաձկներ կուլ տալու համար, գրում է The Washinghton Post-ը:
Նրանք հավատում են, որ դեղին գույնի բուսական նյութով պատված կենդանի ձկներին կուլ տալով` ընդմիշտ կձերբազատվեն իրենց տանջող հիվանդությունից:
Ոստիկանության տվյալներով` երկար սպասված սպեղանին ստանալու համար մարդիկ ստիպված են եղել ժամեր շարունակ հերթում սպասել, ինչի հետևանքով ոմանք շնչարգելություն են ունեցել և մահացել:
Բուժման այս միջոցն առաջարկել է Գուդ ընտանիքը, ով պնդում է , որ «սրբազան» դեղամիջոցի բաղադրատոմսը ստացել է 170 տարի առաջ հնդիկ սրբից: Նրանց առաջարկած բուժումն անվճար է իրականացվում, քանի որ սուրբը զգուշացրել է, որ գումարի դիմաց տրվելու դեպքում այն կկորցնի իր զորությունը:
Թեև բժիշկները լուրջ քննադատել են բուժման այս ձևը` այն «անարդյունավետ» որակելով, այնուամենայնիվ ամեն տարի տասնյակ հազարավոր մարդիկ չեն հրաժարվում դրա կիրառումից:









