ԿԸՀ-ի այսօրվա նիստում բաշխվելու են առաջիկա ՏԻՄ ընտրությունների նախագահների ու քարտուղարների պաշտոնները

12:37 • 08.06.12

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամլո ծառայությունից հայտնում են, որ 2012թ. հունիսի 8-ին` ժամը 15:00-ին, կգումարվի հանձնաժողովի հերթական նիստ:

 

Նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի միջև կբաշխի 2012թ. հուլիսի 8-ի տեղական ինքնակառավարման հերթական ընտրություններում տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները: