Մալայզիական ռազմանավը 14 զբոսաշրջիկի է փրկել

16:50 • 08.06.12

Մալայզիայի Ռազմածովային ուժերի նավը փրկել է առագաստային զբոսանավի 14 ուղևորներին և անձնակազմի 12 անդամներին: Զբոսանավը նախօրեին խորտակվել էր Բորնեո կղզու մալայզիական հատվածում, հայտնում է Radio Australia News-ը:

 

Ռազմանավը տագնապի ազդանշան էր ստացել և հասցրել էր փրկել բոլոր նավաբեկյալներին, որոնք երկու փրկարար նավակով մնացել էին բաց ծովում՝ այն բանից հետո, երբ նրանց նավը խորտակվել է փոթորկից:

 

14 զբոսաշրջիկները Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի և ԱՄՆ-ի քաղաքացիներ են: