Մեքսիկայի հյուսիսում 14 այլանդակված դիակ է հայտնաբերվել

09:45 • 08.06.12

Մեքսիկայի հյուսիսում` Սիուդադ Մանտե քաղաքում, 11 տղամարդկանց և 3 կանանց անդամահատված դիակներով լի բեռնատար է հայտնաբերվել, հաղորդում է Reuters-ը:

 

Ըստ տեղական լրատվամիջոցների տարածած տեղեկության` սպանությունների պատճառ է դարձել թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվող խմբավորումների միջև պայքարը:

 

Երկրի այս հատվածը «թմրանյութային» պատերազմի ամենաարյուալի մարտադաշտերից մեկն է:

 

2006թ.-ից սկսած երկրում ավելի քան 55 հազար մարդ է բախումների զոհ դարձել: