Նիդերլանդների հավաքականի մարզումն ավարտվել է սկանդալով
Լեհաստանի Կրակով քաղաքում Նիդերլանդների հավաքականի բաց մարզման ժամանակ միջադեպ է գրանցվել, տեղակցնում է Guardian-ը:
Մարզումներին ներկա են եղել շուրջ 25 հազ երկրպագու, որոնցից ոմանք «Նարնջագույնների» ֆուտբոլիստներ Գրեգորի վան դեր Վիլի և Նայջել դե Յոնգի հասցեին ռասիստական արտահայտություններ են հնչեցրել:
Լսելով տեղացի երկրպագուների արտահայտությունները, հոլանդացիների ավագ Մարկ վան Բոմելը ֆուտբոլիստներին կոչ է արել մարզումները շարունակել դաշտի մյուս հատվածում:
«Հանդիսատեսի նման պահվածքը պարզապես խայտառակություն է: Մենք սա կբողոքարկենք: Եթե խաղի ժամանակ նման բան կրկնվի, մենք մրցավարին կխնդրենք թիմերին դուրս բերել մարզադաշտից»,- ասել է վան Բոմելը:
ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչները տեղի ունեցածը բացատրում են նրանով, որ Կրակով քաղաքը չի դարձել «Եվրո 2012»-ն ընդունող քաղաքներից մեկը, ինչի հետևանքով քաղաքի բնակիչներն անչափ վրովված են:









