Սիրիայում դիտորդները կարողացել են ուսումնասիրել ենթադրյալ սպանդի վայրը
ՄԱԿ-ի դիտորդները այսօր ժամանել են Քուբայր գյուղ, որտեղ ավելի վաղ, ընդդիմադիր ակտիվիստների տեղեկություններով, սպանվել էր նվազագույնը 78 մարդ, հաղորդում է BBC-ն:
Հինգշաբթի դիտորդական առաքելության ղեկավար գեներալ Ռոբերտ Մուդը հայտարարել էր, որ ՄԱԿ-ի ներկայացուցիչները, որոնք փորձում էին հասնել նշված վայր, կանգնեցվել էին սիրիական բանակի հսկիչ անցակետում, և որոշ դիտորդական խմբեր հետ էին ուղարկվել:
Որոշ դիտորդներ կանգնեցվել էին խաղաղ բնակիչների կողմից:
Տեղի բնակչությունը նույնպես զգուշացրել էր դիտորդներին, որ Քուբայր գյուղում, որտեղ ընդդիմադիրների պնդմամբ, սպանդ է տեղի ունեցել, ՄԱԿ-ի ներկայացուցիչներին վտանգ է սպառնում:









