Բուլղարացի սպաներին «բռնացրել» են «օդ-երկիր» դասի հրթիռների գողության մեջ

16:49 • 08.06.12

Բուլղարիայի ոստիկանությունն այսօր ձերբակալել է երկրի ազգային բանակի երկու զինծառայողի, որոնք կասկածվում են Բուրգասի մոտակայքում տեղակայված «Բեզմեր» ավիաբազայից «երկինք-երկիր» դասի հրթիռների գողության մեջ, հայտնում է Agence France-Presse-ը:


Ոստիկանները զինծառայողների վարած բեռնատար միկրոավտոբուսում հայտնաբերել են 103 չկառավարվող հրթիռ: Ռազմաօդային ուժերի սպաներին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում:

 

Այժմ քննիչները պարզում են` նրանք խոշոր հանցավոր խմբավորման անդամներ են, թե գործել են առանձին: Նաև պարզվում է, թե ում համար էր նախատեսված վտանգավոր բեռը:

 

Միջադեպը հաջորդել է ավիաբազայից քիչ հեռու` Լոզենեց գյուղում գտնվող զինապահեստում մի շարք պայթյուններին, որոնց հետևանքով 3 մարդ անհայտ կորել է, 9 մարդ էլ վնասվածքներ ստացել: