Ռուսաստանը բալիստիկ հրթիռի փորձարկում է իրականացրել (լուսանկարներ, տեսանյութ)

00:05 • 08.06.12

Ռուսաստանի ռազմավարական նշանակության զորքերը Աստրախանի շրջանի «Կապուստին Յար» պոլիգոնից այսօր հաջողությամբ իրականացրել են միջմայրցամաքային բալիստիկ «Տոպոլ» հրթիռի փորձարկումը, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը` հղում կատարելով ՌԴ ՊՆ-ի ներկայացուցիչ գնդապետ Վադիմ Կովալին:


«Հունիսի 7-ին ժամը 21.39-ին ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի մարտական հաշվարկը Աստրախանի շրջանի պետական կենտրոնական «Կապուստին Յար» պոլիգոնից ՄԲՌ ՌՍ-12Մ «Տոպոլ» հրթիռի հաջող փորձարկում է իրականացրել», - ասել է գործակալության զրուցակիցը:


Նա ավելացրել է, որ հրթիռի ուսումնական մարտագլխիկը նշված ճշտությամբ խոցել է պայմանական թիրախը Ղազախստանի «Սարի-Շագան» պոլիգոնում:


«Փորձարկման նպատակը, երկարաձգված շահագործման ժամանակ, այդ դասի հրթիռների հիմնական թռիչքա-տեխնիկական բնութագրերի կայունության հաստատումն է և միջմայրցամաքային հրթիռների մարտական համալրման հերթական ստուգումը», - ասել է Կովալը: