Հրադադարի խախտումների պարբերականությունը նվազել է. ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծին և ԼՂՀ–ի հետ Ադրբեջանի շփման գծի տարբեր հատվածներում այս գիշեր նույնպես արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտումներ, սակայն դրանց պարբերականությունը նվազել է: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Պաշտպանության նախարարության մամուլի պատասխանատու Մուշեղ Աղեկյանը, նշելով, որ ադրբեջանական կողմը նոր դիվերսիոն գործողությունների չի դիմել:
Պաշտպանության նախարարության կողմից պահեստազորային սպաների զորակոչ հայտարարելու մասին տեղեկություններն ըստ Մուշեղ Աղեկյանի՝ ոչ հավաստի են:
Նա նաև հերքեց այն տեղեկությունը, թե հայկական կողմում գերի ընկած ադրբեջանական զինծառայողներ կան: Ըստ նրա, ադրբեջանցի դիվերսանտների դիակներ նույնպես չկան:









