Սոչիի ակումբում բռնկված հրդեհի պատճառով փոխվել է «Կինոտավր»-ի ծրագիրը

03:16 • 08.06.12

«ПЛОТформа» գիշերային ակումբում բռնկված հրդեհը խախտել է «Կինոտավր» կինոփառատոնի հյուրերի և կազմակերպիչների պլանները: Այս մասին հայտնում է Interfax-ը:
 

Հրդեհը բռնկվել է հինգշաբթի երեկոյան՝ Սոչիի «Жемчужина» լողափում, որտեղ անցկացվում էր 23-րդ բաց կինոփառատոնը: Այդ ակումբում պետք է անցկացվեր «Կինոտավրի» հիմնական միջոցառումներից մեկը: