Ստամբուլում պայթյուն է որոտացել
09:12 • 08.06.12
Ստամբուլում երեկ երեկոյան պայթյուն է որոտացել: Ինչպես հայտնել է թուրքական «Սաբահ»-ը, պայթել է քաղաքի սրճարաններից մեկի մոտ կայանված ավտոմեքենային ամրացված ռումբը:
Պայթյունի հետևանքով վիրավորվել են Իրաքի երկու քաղաքացիներ: Նրանք հոսպիտալացվել են: Նրանց վիճակը գնահատվում է որպես կայուն:
Placeholder









