Ավստրալիայում մեկ զույգ կոշիկի համար երկու անչափահասներ միմյանց են դանակահարել (տեսանյութ)

11:12 • 08.06.12

Ավստրալիայի Ռոբինա քաղաքի Gold Coast's առևտրի կենտրոնում ծագած վեճի հետևանքով երկու անչափահաս աղջիկներ դանակահարել են իրար, տեղեկացնում է «Հերալ Սան»-ը:

 

Անչափահասների տարիքը չի գերազանցում 17-ը: Շտապօգնության ծառայությունը երկուսին մի շարք մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:

 

Ականատեսների հավաստմամբ` վեճի առիթ է դարձել մեկ զույգ կոշիկը: Աղջիկները վիճել են, թե զեղչված կոշիկի միակ զույգն ում բաժին կհասնի: