Քանաքեռ-Զեյթունում անհայտ մարդիկ վառելով վերացնում են արդեն կտրված հաստաբուն ծառի կոճղը (լուսանկարներ, տեսանյութ)

11:42 • 08.06.12

Այսօր՝ հունիսի 8-ի առավոտյան Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ներսիսյան փողոցի վրա, թիվ 99 երթուղագծի դիսպետչերական կետի հարևանությամբ վառվում էր արդեն իսկ կտրված հաստաբուն ծառի կոճղը:


Այս մասին Tert.am-ինհայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Հավաքվածները վերջինիս հայտնել են, որ ծառը կտրվել է մի քանի օր առաջ, իսկ այսօր անհայտ անձանց կողմից արդեն որոշվել է վերացնել հետքերը վառելու միջոցով:

Հետաքրքիր է, որքանով է ընդունելի պատկան մարմինների համար նման ձևով ծառերի ոչնչացման պրակտիկան, և ինչպես կարձագանքեն նրանք այս դեպքին:


Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի