Ավստրիայում բաժանվել է կրիաների աշխարհի ամենատարեց զույգը
Ավստրիայի Կլագենֆուրտ քաղաքի կենդանաբանական այգու երկու կրիաները, որոնք համարվում են աշխարհի ամենատարեց կենդանական զույգը, բաժանվել են միմյանցից, տեղեկացնում է orange.cu.uk կայքը:
Ինչպես նշել է այգու տնօրեն Հելգա Հափը` իրենք փորձել են անել հնարավոր ամեն բան, որպեսզի կրիաները մնան նույն վանդակում, սակայն արու կրիան հրաժարվել է:
«Նրանք այս կենդանաբանական այգու հնաբնակներն են, մինչև այստեղ գալը Շվեյցարիայում էին բնակվում: Երևի հայրյուր տարուց ավելի միասին են»,- ասել է Հափը, հավելելով, որ ոչ ոք չգիտի նրանց բաժանման ստույգ պատճառը:
Այսուհետ Բիդի և Փոլդի անունով կրիաները կենդանաբանական այգու տնօրինության որոշումով կապրեն առանձին վանդակներում:









