Մեծ Բրիտանիայի արքայազներ Ուիլյամն ու Հարին միացել են Euro 2012-ի բոյկոտին

17:56 • 08.06.12

Մեծ Բրիտանիայի արքայազներ Ուիլյամն ու Հարին միացել են Ուկրաինայում անցկացվելիք Euro 2012 ֆուտբոլային մրացաշարի բոյկոտին` պատճառաբանելով մարդու իրավունքների ոտնահարումն այդ երկրում, գրում է Daily Mail-ը:

 

2 արքայազներն էլ հայտարարել են, որ ոչ մի դեպքում չեն հաճախի մրցաշարի խաղերին: Թագավորական ընտանիքի ներկայացուցիչները նշել են, որ իրենց որոշումը մասամբ կապված է նաև Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի նկատմամբ բանտում կիրառվող բռնությունների հետ:

 

Նրանց որոշմանը նախորդել էր Մեծ Բրիտանիայի կառավարության այն հայտարարությունը համաձայն որի` բրիտանացի ոչ մի նախարար ներկա չի գտնվի Ուկրաինայում անցկացվելիք ֆուտբոլային հանդիպումներին: Սակայն նրանք ավելացրել  են, որ Անգլիայի հավաքականի հաջողության դեպքում կարող են վերանայել իրենց որոշումը: