Պաղեստինցիները Իսրայելի հետ բանակցություններին վերադառնալու նոր պայմաններ են առաջադրել

10:21 • 09.06.12

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հունիսի 8-ին Փարիզում ընդունել է Պաղեստինի վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասին, ինչից հետո Աբբասը հանդես է եկել բեկումնային հայտարարությամբ, հայտնում է isra.com-ը:

 

Ըստ պաղեստինյան կողմի պաշտոնական հայտարարության՝ Օլանդն ու Աբբասը քննարկել են Միջին Արևելքում առկա իրավիճակը և Ֆրանսիայի դերը խաղաղության հաստատման գործընթացում:

 

Հանդիպումից հետո համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Աբբասը հայտարարել է. «Եթե Իսրայելը ազատ արձակի պաղեստինցի բանտարկյալներին և թույլ տա համալրել մեր ոստիկանության զինանոցը, մենք կհամաձայնենք վերսկսել ուղղակի բանակցություները Նեթանյահուի կառավարության հետ»:

 

«Բոլորը գիտեն, որ մենք՝ պաղեստինցիներս, երկխոսություն ենք ցանկանում», - ընգծել է նա: