Ռոբերտ Դե Նիրոյի բնակարանում հրդեհ է բռնկվել
Հոլիվուդյան հանրահայտ դերասան Ռոբերտ Դե Նիրոյի` Նյու Յորքում գտնվող բնակարանում ուրբաթ հրդեհ է բռնկվել: Բնակարանը գտնվում է Сentral Park West փողոցի վրա գտնվող շենքի 5-րդ հարկում, հայտնում է Life News-ը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ ծառայության աշխատակիցների խոսքով` հրդեհը բռնկվել է չորանոցում հայտնված փետուրների պատճառով: Հրդեհն այնքան ուժեղ է եղել, որ ընդգրկել է ոչ միայն 5-րդ, այլև 4-րդ ու 6-րդ հարկերը: Հրշեջներին հաջողվել է այն մարել մեկ ժամվա ընթացքում:
Ոստիկանությունից հայտնել են, որ զոհեր ու վիրավորներ չկան, իսկ դերասանն այդ ժամանակ գտնվել է երկրից դուրս:









