Ֆրանսիայում հայերից և վրացիներից բաղկացած բանդա է ձերբակալվել
Փարիզում և Լիոնում Հայաստանի և Վրաստանի մոտ 20 քաղաքացիներից բաղկացած հանցավոր խմբի անֆդամներ են ձերբակալվել, տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը:
Ֆրանսիայի ոստիկանության տվյալներով` հանցագործներին ձերբակալելու գործողությունն իրականացվել է Ինտերպոլի և Եվրոպոլի համագործակցության արդյունքում:
Համաձայն առկա փաստերի` բանդան Ֆրանսիայի տարբեր քաղաքներում մոտ 300 գողություն է կատարել:
Գողացված իրերի մի մասը` թանկարժեք իրեր և ժամացույցներ, իրավապահները առգրավել են և վերադարձնելու են տերերին, որոնց անուններն արդեն հայտնի են:









