ՄԱԿ-ի զեկույցի համաձայն Հայաստանում իրավականորեն սահմանված չէ «խոշտանգում» երևույթը
«Հայաստանի կառավարությունը պետք է իրավական միջոցներ ձեռնարկի՝ վերացնելու համար խոշտանգումը և այլ դաժան, անմարդկային ու նվաստացուցիչ վերաբերմունքը կամ պատիժները, և պետք է փոփոխություն ապահովի խոշտանգմանը հավասարազոր գործողություններում: Դա հստակ նշված է ՄԱԿ-ի Խոշտանգման դեմ հանձնաժողովի զեկույցում», - հայտնում է Human Rights House իրավապաշտպան կազմակերպությունը:
Հայաստանի Հանրապետությանը վերաբերող զեկույցի ընթացքում ՄԱԿ-ի Խոշտանգման դեմ հանձնաժողովը (ԽԴԿ) ուշադրություն է հրավիրել Հայաստանի՝ բազմաթիվ ծրագրված և ընթացիկ բարեփոխումների վրա, այդ թվում՝ նոր Քրեական օրենսգրքի կազմման՝ խոշտանգման վերաբերյալ և այլ հոդվածների շտկված ձևակերպումներով, որոնք ներկայում հակասում են Մարդու իրավունքների միջազգային կոնվենցիային, ինչպիսին է օրինակ ՔՕ-ի 119-րդ հոդվածը, որը բացառում է պաշտոնատար անձանց հետապնդումը խոշտանգման և այլ անմարդակյին վերաբերմունքի համար, և 341-րդ հոդվածը, որը խոշտանգումը և ուժի կիրառումը քրեականացնում է միայն որպես ցուցումներ կորզելու միջոց կիրառելու դեպքում: Կոմիտեն մտահոգ է, որ քրեական օրենսգիրքը անզոր է իրավականորեն սահմանել խոշտանգումը և խոշտանգման համար պատասխանատվության չի ենթարկում պաշտոնյաներին:
Նախատեսված առաջարկները, ի թիվս այլ քայլերի, պարունակում են նաև նոր օրենքների կազմում՝ այլընտրանքային զինծառայության, կանանց իրավահավասարության և ընտանեկան բռնության, ինչպես նաև՝ ձերբակալությունն ու ազատազրկումը կանոնակարգելու համար ուղղիչ համակարգի բարեփոխման և արձանագրությունների կազման մասին:
Հանձնաժողովը հիշեցրել է Հայաստանին, որ խոշտանգման արգելումը բացարձակ պայման է, և պաշտոնատար անձանց, որպես այդպիսին, անպատժելիություն երաշխավորելով, Հայաստանի ՔՕ-ն հակասում է միջազգային չափանիշներին:
ՄԱԿ-ի ԽԴԿ-ն խորին մտահոգություն է բարձրաձայնում ամեն տարի ինքնասպանությունից կամ ինքնասպանության դրդելուց մահացած զինվորների թվի աճով ՝ կոչ անելով պետությանը մեկնաբանել Վարդան Սևյանի, Գևորգ Կոտինյանի և Արտակ Նազարյանի գործերով: 2011-ին Հայաստանի բանակում 10 մարդու մահվան պատճառը եղել է ինքնասպանությունը կամ ինքնասպանության դրդումը, և այս երեք զինվորների մահը հարցեր է բարձրացնում՝ ղեկավարության անպատժելիության և ձեռնարկված հետաքննությունների անաչառության մակարդակի շուրջ:
Պաշտոնապես, Վարդան Սևյանի մահվան պատճառ է նշվել ինքնասպանությունը, չնայած նրա վզին առկա անբացատրելի կտրվածքներին և չնայած այն փաստին, որ Սևյանը աջլիկ է, իսկ փամփուշտի հետքը նրա վզի ձախ կողմում է, ինչի համար հարկավոր կլիներ, որպեսզի նա ինքն իրեն բարդ անկյունից կրակեր: Մեկ այլ գործում Զինկոմիսարիատը ի սկզբանե Գևորգ Կոտինյանի մահվան պատճառ էր նշել սրտի կանգը, սակայն դիահերձումը և հետաքննությունը բացահայտել են, որ նրան դաժանորեն ծեծի են ենթարկել իր 4 ծառայակիցներ: Նմանապես, Արտակ Նազարյանի գործում իշխանությունները նրա մահը ինքնասպանություն են բնորոշել, սակայն դիահերձումը վատ խոշտանգումների է հայտնաբերել, իսկ հետագա հետաքննությունը հաստատել է, որ Նազարյանը սպանվել է: Հայաստանյան զինուժը ծայրահեղ դժկամություն է դրսևորել Նազարյանի մահը՝ ինքնասպանությունից բացի որև այլ կտրվածքով հետաքննելու հարցում և զոհի ընտանիքին թույլ չի տվել մասնակցել ձգձգված հետաքննությանը:
Հանձնաժողովը պարբերաբար հարցումներ է արել Հայաստան՝ կոռուպցիայի և ոստիկանության ու արդարադատության մարմինների հանդեպ վստահության ցածր մակարդակի վերաբերյալ, որի պատճառը, ինչպես պնդում են, խոշոր չափերի հասնող անպատժելիությունն է և հետապնդման վախը: Հանձնաժողովը նաև իր մտահոգությունն է հայտնել ձերբակալության արձանագրությունից առաջ իրավական երաշխիքների պակասի և ձերբակալվածներին իրականում առավելագույնը 72 ժամ պահելու առնչությամբ:









