Չինաստանն այս ամիս 3 մարդ կուղարկի տիեզերք
Ըստ Չինաստանի տիեզերական ծրագրի տվյալների` երկիրն այս ամիս պատրաստվում է 3 մարդ ուղարկել տիեզերք, գրում է Associated Press-ը:
Shenzhou 9 հրթիռն արդեն տեղափոխվել է երկրի հյուսիսում գտնվող հրթիռների արձակաման հրապարակ, որտեղից այն տիեզերք կարձակվի հունիսի կեսերին:
3 տիեզերագնացներին տեղափոխող հրթիռը կմիանա Tiangong 1 հիմնական մոդուլին, որտեղ էլ տիեզերգանցները կապրեն:
2003թ.-ից սկսած Չինաստանը կայուն առաջընթաց է գրանցել տիեզերական ծրագրերի իրականացման հարցում: Այն դարձել է աշխարհում երրորդ երկիրը, որը իր սեփական տեզերագնացին է տիեզերք ուղարկել:
Մինչ 2020թ.-ի ավարտը Չինաստանը ծրագրել է սեփական տիեզերակայան կառուցել, որն անհամեմատ ավելի փոքր կլինի Միջազգային տիեզարակայնից և կունենա 60 տոննա քաշ:









