Սիրելի կնոջ ձայնը արթնացրել է 10 ամիս կոմայի մեջ եղած բրիտանացուն

11:46 • 09.06.12

Բրիտանացի ուսուցիչ 31-ամյա Մեթյու Թեյլորը նախորդ տարվա հուլիսին Ինդոնեզիայի Բալի կղզում մոտոցիկլով երթևեկելիս ավտոպատահարի է ենթարկվել։

 

 

Երիտասարդ բրիտանացու կյանքը փրկելու համար նրան տեղափոխել են բրիտանական Դերբիի հիվանդանոց։ Ինչպես նշում է «Թելեգրաֆ»-ը՝ բրիտանացի բժիշկները Թեյլորի հարազատներին զգուշացրել են, որ կոմայում հայտնված ուսուցիչը հնարավոր է, որ երկար մնա այդ վիճակում։

 

 

Թեյլորի հուսալքված հարազատները նրա բուժման համար ավելի քան 100 հազ ֆունտ ստեռլինգ են ծախսել։ Մի քանի բարդ վիրահատությունից հետո կրկին նրա վիճակն անորոշ է մնացել։ Ավելի ուշ, այդ մասին տեղակացել է Թեյլորի ընկերուհին՝ Հանդայանի Նուրուլին ում հետ նա մի քանի ամիս ընկերություն անելուց հետո պատրաստվել է ամուսնանալ։ Երբ Նուրուլը զանգահարել է Թեյլորին, բժիշկների բնորոշմամբ՝ հրաշք է տեղի է ունեցել։ Սիրելի կնոջ ձայնը լսելուց հետո Թեյլորը կոմայից դուրս է եկել։

 

 

Հիվանդանոցի մամլո խոսնակ Լյուկ Գրիգսը նշել է, որ տեղի ունեցածն իսկական հրաշք է ու բժշկական տեսանկյունից հստակ բացատրություն չկա։

 

«Մարդկանց օրգանիզմները տարբեր են, բժշկությանը հայտնի են նմանօրինակ դեպքեր, երբ երկար ժամանակ կոմայի մեջ գտնվելուց հետո հիվանդը հանկարծ արթնանում է ու երջանիկ կյանքով ապրում»,- ասել է Գրիգսը։

 

 

Հավելենք, որ Նուրուլին Մեծ Բրիտանիայի եռամսյա մուտքի արտոնագիր են հատկացրել։