Դարաայում հրետակոծության հետևանքով 17 խաղաղ բնակիչ է զոհվել
Սիրիայի Դարաա քաղաքում 17 մարդ է սպանվել, որոնցից 10-ը կանայք են.տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Սիրիայի մարդու իրավունքների ուսումնասիրություններով զբաղվող խումբը տեղեկացրել է, որ քաղաքում հերթական հրետանակոծությունն է տեղի ունեցել:
Զինյալ ընդդիմադիրների և նախագահ Բաշար ալ Ասադին հավատարիմ զորքերի միջև բախումները շարունակվել են նաև մայրաքաղաք Դամասկոսում: Ականատեսների վկայությամբ` այստեղ մի քանի պայթյուն է որոտացել: Փակ է Դամասկոս-Դարաա ավտոճանապարհը:
Տեղեկություններ կան այն մասին, որ երեկ Սիրիայում ընդհանուր առմամբ 44 քաղաքացիական անձ է սպանվել, որոնց կեսը Հոմսում, Դամասկոսում և քաղաքի առվարձաններում:









