ՀՀ փոխվարչապետն այցելել է Կոտայքի մարզ
ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանն այսօր այցելել է Կոտայքի մարզ, եղել մի շարք համայնքների կրթական հաստատություններում, որոնք վերանորոգվում են մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով:
Տարածքային կառավարման հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են Կոտայքի մարզպետ Կ. Շահագալդյանի ուղեկցությամբ Ա. Գևորգյանն այցելել է Բջնի, Արգել, Նոր Գեղի, Զորավան, Արագյուղ համայնքների դպրոցներ, ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին:
Տեղեկացնենք, որ Արգելի, Նոր Գեղիի և Զորավանի դպրոցներում վերանորոգման աշխատանքներ են կատարվում ծրագրի երկրորդ փուլով, նորոգումման աշխատանքները շարունակելու համար գումարներ են հատկացվել նաև երրորդ փուլով:
Ծրագրի երկու փուլերով, ընդհանուր առմամբ, Արգելի, Նոր Գեղիի և Զորավանի դպրոցներին հատկացվել է համապատասխանաբար 75, 70 եւ 65 մլն դրամ:
Բջնիի և Արագյուղի դպրցների վերակառուցումը կիրականացվի ծրագրի երրորդ փուլով, այդ նպատակով հատկացված է, համապատասխանաբար, 30 և 35 մլն դրամ:
Արգել համայնքում Ա. Գեւորգյանն այցելել նաև վերանորոգված և կահավորված մշակույթի տուն, ծանոթացել շենքային պայմաններին: Համայնքի ղեկավարը հյուրերին առաջարկություն է ներկայացրել գյուղում նաև արվեստի դպրոց կառուցելու մասին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հարցը լրացուցիչ կքննարկվի:
ՀՀ կառավարության 2012թ. մայիսի 24 -ի որոշմամբ, ՀՀ մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երրորդ փուլով Կոտայքի մարզին հատկացվել է 1,3 մլրդ դրամ: Միջոցները հիմնականում կուղղվեն կրթական հաստատությունների, բազմաբնակարան շենքերի տանիքների, միջհամայնքային ճանապարհների վերանորոգմանը, խմելու և ոռոգման ջրագծերի վերակառուցմանը:









