ԱՄՆ-ում տատիկը 97 հազար դոլար է գողացել է թոռան հաշվից և փախել
ԱՄՆ-ի Ինդիանա նախանգի 73-ամյա բնակչուհի Էդնա Սյու Փեթը 97 հազ դոլար է գողացել իր թոռան անունով բացված հաշվեհամարից և փախուստ դիմել, գրում է Foxnews-ը:
Գողացված գումարը նախատեսված է եղել երեխայի կրթության համար և թեկուզ Փաթը երեխայի խնամակլան է եղել, նա իրավունք չի ունեցել գումարն իր անձնական շարերի համար օգտագործել:
Համապատասխան բողոք ստանալուց հետո ոստիկանները «արկածախնդիր» տատիկին հայտաբերել են Լուիզիանա նահանգում:
Սակայն իրավապահ մարմիններին չի հաջողվել նրան պատասխանատվության ենթարկել, քանի որ դատարանի կայացրած որոշման համաձայն` կնոջը չի կարելի ազատազրկել, եթե նրան այդ նահանգի սահմաններից դուրս գտնեն:









