ԼՂՀ վերաքննիչ դատարանի նախագահի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են

11:59 • 09.06.12

Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 9-ին ստորագրել է հրամանագիր` ԼՂՀ վերաքննիչ դատարանի նախագահ Վլադիմիր Հովսեփյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին՝ իր դիմումի համաձայն: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: