Հնդկաստանում անհայտ հիվանդության համաճարակից 73 երեխա է մահացել, ևս 40-ը ծանր վիճակում է
Վերջին երկու շաբաթների ընթացքում Հնդկաստանի հյուսիսային Բիխար նահանգում 73 երեխա է մահացել մի հիվանդությունից, որը բժիշկները դեռևս չեն կարողանում ախտորոշել, հաղորդում է korrespondent.net-ը:
Այսօր նահանգի առողջապանության նախարարությունում հրատապ նիստ է գումարվել, որի ընթացքում որոշվել են համաճարակի դեմ իրականացվելիք միջոցառումները: Խորհրդակցության ժամանակ նշվել է, որ ևս 40 երեխա հիվանդանոցներում գտնվում է ծանր վիճակում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ երեխաների մահվան պատճառ կարող էր հանդիսանալ էնցեֆալիտը, որի տարածողը մոծակներն են: Սակայն նահանգի առողջապահության նախարարը հայտարարել է, որ դա դեռևս չի հաստատվում:









