Իսրայելը մտադիր է համալսարան ստեղծել Արևմտյան ափին

12:08 • 09.06.12

Իսրայելի իշխանությունները մտադրություն ունեն Պաղեստինի` Հորդանան գետի արևմտյան ափի տարածքում գործող հրեական քոլեջը համալսարան դարձնել, գրում է The Gaurdian-ը:

 

Նախագծի քննադատները կարծում են, որ համալսարանի ստեղծումն էլ ավելի մեծ լարվածություն կառաջացնի այս հատվածում և կառաջացնի պաղեստինցիների զայրույթը: Նրանք նաև գտնում են, որ այս կերպ Իսրայելը փորձում է ավելի ամրապնդել իր դիրքերը վիճահարույց  տարածքում: Ի տարբերություն նրանց, ծրագրի աջակիցները բավական ոգևորված են այս լուրով և կարծում են, որ դա կառավարության պարտքն է` Արևմտայն ափը պահպանելու համար:Սակայն ըստ քաղաքագետների` «իշխանություններն այս կերպ փորձում են օրինականացնել տարածքների զավթումը»:

 

30 տարի առաջ հիմնված քոլեջն ունի 19 հազար ուսանող, սակայն հաստատության դռները փակ են Արևմտյան ափի 2,5 մլն պաղեստինցիների համար: