ՄԱԿ-ի 7 խաղաղապահ է զոհվել Կոտ դ'Իվուարի գնդակոծության հետևանքով

05:09 • 09.06.12

Կոտ դ' Իվուարում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի 7 զինծառայող է զոհվել երկրի հարավ - արեւմուտքում դարանակալած զինված խմբավորման հարձակման հետևանքով, հաղորդում է BBC-ն:

 

Կազմակերպության մամուլի ծառայության աշխատակցի խոսքով, առաքելության աշխատակիցների մահը այդ արևմտաաֆրիկյան պետությունում առաջին նման միջադեպն է:


Կազմակերպության ղեկավարությունը հայտնել է, որ խաղաղապահների ջոկատը գտնվել է Կոտ դ' Իվուարի՝ Լիբերիայի հետ սահմանի մոտակայքում: Բոլոր զոհվածները ծննդով Նիգերից են:


ՄԱԿ-ի ուժերը երկրում առաքելություն են իրականացնում 2004թ. քաղաքացիական պատերազմից հետո՝ իրավիճակը կայունացնելու և քաղաքական ճգնաժամը հաղթահարելու նպատակով: