Պետերբուրգում ձերբակալվել է հայ ռեփերին սպանողը՝ նրա իսկ ընկերուհին (լուսանկարներ, տեսանյութ)

14:05 • 09.06.12

Սանկտ Պետերբուգում  ոստիկանության 24-րդ բաժնի օպերատիվ խումբը ձերբակալել է Եկատերինա Դորոֆեևային՝ հայազգի ռեփեր Լևոն Պապյանի սպանության կասկածանքով:

 

Պապյանին, որ ավելի հայտնի է Լյովա Twice բեմական անունով, նախօրեին սպանված էին գտել Նևսկի շրջանի իր ընկերուհու բնակարանում:

 

22-ամյա Դորոֆեևան 22-ամյա Պապյանին դանակահարել է կերուխումից հետո առաջացած վիճաբանության ժամանակ:

Եկատերինան նկարահանվել է նաև Լևոնի տեսահոլովակում:

 

Զոհի վերջին հրապարակումը ВКонтакте-ում թվագրված է հունիսի 6-ի ժամը 23:51-ով: Դրանում ասված է. « LEVA TWICE-ը նկարահանվել է ՄԱՐՍԵՐ խմբի Иди ко мне երգի տեսահոլովակում»:

 

Արդեն 00:23-ին կա առաջին արձագանքը. «Ապշելու է, ինչպես Լյովան կարող էր Կատյայի հետ իր հարաբերությունները նկարագրել.. հատկապես «Я буду вспоминать» երգում: Կատյան դանակով հարվածել է և սպանել Լյովային, բայց չէ որ այդ սրտում հենց ինքն էր գնակվում: Նա սպանել է ոչ թե Լյովային, այլ իրենց երկուսին: Սա իմ կյանքի ամենաանհավանական և տխուր պատմությունն է: Ես Աստծուն խնդրում եմ թողություն տալ նրանց մեղքերն: Ներիր ինձ, Լյովա, և հաջողություն: Սիրում եմ»

 

Հունիսի 22-ին Լևոն Պապյանը կդառնար 23 տարեկան:
 </p>