Բելգիացին ու բրիտանացին «ԵվրոՄիլիոններ» վիճակախաղով շահել են 79-ական մլն եվրո
Եվրոպական 9 երկրներում հունիսի 8-ին անցկացված «ԵվրոՄիլիոններ» վիճակախաղի արդյունքում 79-ական մլն եվրո են շահել մեկ բելգիացի ու բրիտանացի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Վիճակախաղին մասնակցել են Ֆրանսիան, Իսպանիան, Ավստրիան, Պորտուգալիան, Մեծ Բրիտանիան, Շվեյցարիան, Իռլանդիան, Լյուքսմեբուրգն ու Բելգիան: Այլ հաղթողների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
«ԵվրոՄիլիոններ»-ի պատմության մեջ ամենախոշոր շահումը գրանցվել է 2010 թ.-ի հոկտեմբերին, երբ մի բրիտանացի շահել էր 129 մլն եվրո: Իսկ Բելգիայում ամենամեծ շահումը եղել է 100 մլն եվրոն:









