Մոլդովայում մարմնավաճառների հաճախորդները կտուգանվեն
Մոլդովայի խորհրդարանն առաջին ընջերցմամբ ընդունել է մարմնավաճառների ծառայություններից օգտվողներին տուգանելու օրինագիծը, տեղեկացնում է «Մոլդով Նյուզ»-ը։
Համաձայն նոր օրինագծի՝ բոլոր նրանք, ովքեր կօգտվեն մարմնավաճառների ծառայություններից, կտուգանվեն 165-ից 500 դոլարին համարժեք լեիով կամ որպես այլընտրանքային խափանման միջոց կընտրվի 60-ժամյա հասարակական աշխատանքը։
Օրինագծի կողմնակիցների համոզմամբ՝ այն կնպաստի սեկս-տուրիզմի վերացմանը։ Մինչդեռ որոշ քաղաքական ուժեր քննադատել են վերոնշյալ օրինագիծը համարելով, որ այն կարող է լուրջ բողոքների առիթ հանդիսանալ։
Իսկ մարմնավաճառներից մեկի պնդմամբ՝ արդեն որոշ իրավապահներ իրենց փոխշահավետ առաջարկներ են արել։ Մասնավորապես՝ հաճախորդին մատնելու դեպքում գումարի կեսը կմնա մարմնավաճառներին։









